Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան


Առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց. Նարեկ Կարապետյան
Հոկտեմբեր 30 14:51 2026

Մեր խաղաղության երաշխավորն Ադրբեջանը չէ, մեր խաղաղության երաշխավորը տարածաշրջանային հավասարակշռությունն է, աշխարհի օրենքն է դա, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

 

Լրագրողը Նարեկ Կարապետյանից հետաքրքրվեց՝ խմբակցությունը խոսում էր «հակասաֆարովյան օրենք» ընդունելու նախագծի մասին, ի՞նչ փուլում է այն, որին նա պատասխանեց.

 

«Նախագիծը կա, հիմա դեղերի օրենքն ենք առաջարկել, հետո գալու է, օրենքների շարքում լինելու է նաև այդ օրենքը։

 

TRIPP-ի հետ կապված ամենակարևոր հարցը, որ մեր ժողովուրդը պետք է ֆիքսի, այն է՝ առանց «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու Փաշինյանը Սյունիքում ճանապարհ տվեց»,-նշեց նա։