Հյուսիսային պողոտայում բոլորը շտապում էին տիրանալ իրենց վարդերին (տեսանյութ)


Հյուսիսային պողոտայում բոլորը շտապում էին տիրանալ իրենց վարդերին (տեսանյութ)
Ապրիլ 27 16:08 2019

Այսօր  Հայաստանի բոլոր մարզերում և Երևան քաղաքում նշվում է Քաղաքացու օրը: Օրն ուղեկցվում է տոնին  նվիրված տարբեր միջոցառումներով:

Մայրաքաղաքի կենտրոնը վարդաշատ էր,ինչպես երբեք:Քաղաքացիները իրար հերթ չտալով փորձում էին տիրանալ իրենց բաժին վարդին:

Արդյո՞ք համաքաղաքացիները գիտեն օրվա խորհուրդը և արդյո՞ք իրենց այս տոնին արժանի են համարում, Armday.am-ը պարզել է  անցորդների հետ զրույցում:

Նշենք, որ մարտի 21-ին Կառավարության նիստում  հավանության արժանացավ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագիծը: Նախագծով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը  սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր: Կրթության նախարար Արայիկ Հարությունյանն էլ հայտարարեց, որ նոր տոնը Անկախության տոնից հետո «երկրորդ ամենահիշարժան օրն է մեր նորանկախ պետության պատմության ընթացքում: 

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկով՝ ապրիլի 18-ին կառավարության նիստում որոշվեց  «Քաղաքացու օրվան» նվիրված միջոցառումների իրականացման նպատակով հատկացնել 124 միլիոն դրամ: