Այսօր՝ ապրիլի 26-ին #SutNikol նախաձեռնության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը և Արթուր Դանիելյանն ամփոփեցին ավելի վաղ հայտարարած դրամահավաք-մրցույթի արդյունքները։ Մրցույթի նպատակը եղել է Նիկոլ Փաշինյանի հայտարարած ամենասուտ նախադասությունը, խոստումը արվեստի միջոցով ներկայացնելը։
ArmDay.am-ի հետ զրույցում Արթուր Դանիելյանը նշեց, որ գործընթացի նպատակն է ցույց տալ այն բոլոր մանիպուլյացիաները, որոնք նախորդ տարի հանգեցրին հեղաշրջման։
Մեր հարցին, թե ինչի էն ցանկանում հասնել, Դանիելյանը պատասխանեց,-«Մեր մինիմալ ծրագիրն այդ մանիպուլյացիաները չեղարկելն է, իսկ մաքսիմալը՝ մենք փորձելու ենք խրախուսել բովանդակային քաղաքական դիսկուրսի կայացումը։ Պետք է արձանագրեմ, որ արդեն մեզ հաջողվել է հեղափոխական շղարշը ցրել, և բովանդակային դիսկուրսի առումով ևս տեղաշարժ ունենք, քանի որ իշխանությունները սկսել են արդարանալ»։
Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք քաղաքական ուժերից աջակցությություն ստանում են, և մեր զրուցակիցն ասաց՝ քանի որ մենք ֆորմալ կառույց չենք, ես կդժվարանամ ասել, և չկա մի հուշագիր, որի տակ մարդիկ կստորագրեին ու կմիանային։
Դանիելյանը մեզ հայտնեց, որ 97 հոգի է մասնակցել է դրամահավաքին, ընդհանուր հանգանակվել է 2․5 մլն դրամ։
Մրցանակաբաշխությունը՝ տեսանյութում․