Կառավարության կառուցվածքի նախագիծը ՀՅԴ-ին չի գոհացնում․ մանրամասներ․(տեսանյութ)


Կառավարության կառուցվածքի նախագիծը ՀՅԴ-ին չի գոհացնում․ մանրամասներ․(տեսանյութ)
Ապրիլ 17 16:20 2019

Այսօր՝ ապրիլի 17-ին,  ՀՅԴ գրասենյակում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի ընթացքում ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը ներկայացրեց իրենց կուսակցության վերաբերմունքը Կառավարության կառուցվածքի նախագծի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձավ ցեմենտի գորածարանի շուրջ բարձրացած աղմուկին։

ՀՅԴ-ում գտնում են, որ Կառավարության կառուցվածքի նախագիծը պետք է ներառեր նաև ազդեցությունների փաթեթը, որն էլ պետք է դրված լիներ պատգամավորների սեղանին, և այն պատկերով, որ ներկայացվել է նախագիծը, այդպիսի կառուցվածքը չի կարող զարգացում ապահովել Հայաստանի Հանրապետության համար։

ArmDay.am-ի հարցին՝ համաձա՞յն են ԼՀԿ-ականների այն տեսակետի հետ, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը պետք է դառնան նախարարություն, Արծվիկ Մինասյանը ասաց,-«Դա նաև մեր առաջարկությունների մեջ է մտնում։ Մենք բերել ենք օրինակ, ինրպես ՊՆ-ն ունի նախարար՝ քաղաքական պատասխանատու անձ, և Գլխավոր շտաբի պետ՝ զինվորական պատասխանատու մարդ, նույն կերպ հնարավոր է նաև Ոստիկանության և ԱԱԾ-ի դեպքում»։

Մեր մյուս հարցին՝ արդյո՞ք ամբողջությամբ պաշտպանում են ԼՀԿ-ի կողմից ներկայացված նախագիծը, Մինասյանը պատասխանեց,-«Այնտեղ կան շատ բաներ, որ պաշտպանում ենք, որովհետև դրանք մեր առաջարկների հիման վրա են էնտեղ հայտնվել, սակայն բաներ կան, որոնց հետ համաձայն չենք։ Օրինակ՝ իրենք ասում են, որ Սփյուռքի նախարարությունը եթե վերանա, պետք է փոխվարչապետը զբաղվի այդ հարցերով, բայց մենք պնդում ենք, որ ոչ միայն պետք է միյանա, այլև՝ պետք է վերանվանվի Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն։

Արծվիկ Մինասյանը խորապես անդրադարձավ նաև ցեմենտի շուրջ բարձրացված աղմուկին, որի մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում։

Վաչիկ Գրիգորյան