«Առինջ Մոլ»-ը չի փակվելու, այստեղ անօրինականություններ չկան: Մի տխմարի հայտարարության պատճառով մարդիկ խուճապի են մատնվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առևտրի կենտրոնի տնօրեն Ս. Հակոբյանը՝ անդրադառնալով այն լուրերին, որ «Առինջ Մոլ»-ը փակվում է:
«Եթե մեր շուկան ինչ-որ մարդկանց խանգարում է, կիմանանք,թե ում է խանգարում: Ես կպարզեմ՝ ովքեր են բողոք ներկայացրել և ինչու: «Առինջ Մոլ»-ը ոչ միայն չի փակվելու, այլև ավելի է բարգավաճելու: Ոսկու շուկա ենք սարքելու, ով չի ուզում, թող տրաքի»,-ասաց նա:
Տնօրենը նշեց, որ չի կարծում, թե հարցը քաղաքական ենթատեքստ ունի:
Առևտրի կենտրոնի աշխատակիցները պատրաստվում էին ճանապարհ փակել ի նշան բողոքի, սակայն տնօրենը հորդորեց սպասել, քայլեր չձեռնարկել:
Այս պահին ՊԵԿ-ի աշխատակիցները շարունակումեն հետախուզական աշխատանքները «Առինջ Մոլ»-ում:
Մանրամասները՝ տեսանյութում: