Թող ինչքան ուզում են ստուգեն, թղթերը հավաքեն գնան: Մենք բաց ենք ստուգումների համար:Հարկեր չենք թաքցնում, ՀԴՄ-ները նորմալ խփում ենք, մենք պետությանն օգուտ ենք տալիս, ոչ թե վնաս:
Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց Առինջ Մոլ-առևտրի կենտրոնի տնօրեն Սամվել Հակոբյանը՝ անդրադառնալով Առինջ Մոլ-ում ՊԵԿ-ի ստուգումներին:
«Այստեղ ապօրինություններ չկան: Զինված, համազգեստներով մտան առևտրի կենտրոն ստուգումներ սկսեցին:Առևտրականները ցայտնոտի մեջ են, 80 տարեկան մարդուն կանգնեցում առևտուրն ստուգում են, ՀԴՄ-են պահանջում, մարդիկ արդեն հոգնել են, հիասթափվում գնում են:Այս պահի դրությամբ առևտրականները տաղավարները փակել գնացել են»,-ասաց Ս. Հակոբյանը:
Նշենք, որ 2015 թվականից Առինջ մոլում տաղավարները անվճար են տրամադրվել,իսկ մայիս ամսից մեկ քառակուսի մետրի համար վճարում են 800 դրամ:
Մանրամասները ՝տեսանյութում: