«Մենք» դաշինքը առաջարկում է արևմտամետ արտաքին քաղաքականություն (տեսանյութ)


«Մենք» դաշինքը առաջարկում է արևմտամետ արտաքին քաղաքականություն (տեսանյութ)
Նոյեմբեր 10 13:33 2018

Ազատ դեմոկրատներ և Հանրապետություն կուսակցությունները ստորագրեցին հուշագիր, ըստ որի, առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու են հանատեղ՝ 《Մենք》 դաշինքով։ Արամ Սարգսյանը հանդես եկավ շնորհավորական ուղերձով և հույս հայտնեց, որ նոր դաշինքն իր գործունեությունը կծավալի երկար ու բուռն։ 《Մենք》 դաշինքը համարում է, որ արտաքին քաղաքական կյանքում պետք է տեղի ունենան փոփոխություններ, քանի որ այս ոլորտում կան թերացումներ, և երկու կուսակցություններն էլ ունեն արևմտյան կողմնորոշում, չնայած որ դեմ չեն Ռուսաստանին միևնույն է բալանսավորման անհրաժեշտություն կա։ Սարգսյանի համոզմամբ իրենք իրավունք ունեն հանդես գալու այդ դաշտում և այ դաշտի ներկայացուցիչներից քվե ակնկալելու։ 《Այո, հեղափոխությունն արեց Նիկոլ Փաշինյանը, սակայն ինքն էլ պնդում է, որ դա արեց ժողովուրդը, բայց բնականաբար քաղաքական դաշտում չեն լինելու միայն Փաշինյանի կողմնակիցները կամ 《Քաղաքացիական պայմանագիր》 կուսակցությունը》.֊նշեց Սարգսյանը։

Ինչու՞ մենք, Սարգսյանի խոսքով, քանի որ այն ներառական է, բացի այդ մենք֊ը ամենաշատ օգտագործվող բառերից է, և ամեն անգամ այն արտասանելիս ևս իրենց քվեներ կգան, և այն մարտահրավերները որ ունի ՀՀ֊ն, որևէ իշխանություն միայնակ չի կարող լուծել, դրանց լուծմանը հասնելու համար անհրաժեշտ մենք֊ը՝ միասնանանութկունը։

Հուշագրի տեքստը ստորև ներկայացված տեսանյութում։