«Աէրոֆլոտ»-ը տասնյակ չվերթեր է չեղարկել․ հայտնի է պատճառը


«Աէրոֆլոտ»-ը տասնյակ չվերթեր է չեղարկել․ հայտնի է պատճառը
Հուլիս 28 16:15 2025

«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը հայտնել է տեղեկատվական համակարգերի խափանման պատճառով տասնյակ չվերթերի չեղարկման մասին, որի պատճառը հաքերային հարձակումն էր։

Այսպիսով, չեղարկվել են Մոսկվայից դեպի Աստրախան, Գրոզնի, Եկատերինբուրգ, Երևան, Կազան, Կալինինգրադ, Կրասնոյարսկ, Մախաչկալա, Միներալնիե Վոդի, Մինսկ, Մուրմանսկ, Օմսկ, Օրենբուրգ, Օրսկ, Սամարա, Պերմ, Սոչի, Սանկտ Պետերբուրգ, Ստավրոպոլ, Տյումեն, Ուֆա, Չելյաբինսկ, Կիրովսկ, Էլիստա, Աստանա և հետադարձ չվերթները։