Ջիգարխանյանի նախկին կինը Մալախովի հետ


Ջիգարխանյանի նախկին կինը Մալախովի հետ
Մայիս 13 23:41 2018

Հեռուստահաղորդավարը Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայայի հետ դիտել է «Եվրատեսիլ» մրցույթի եզրափակիչ փուլը՝ Մոսկվայի կենտրոնում գտնվող «Արարատ Պարկ–Հայաթ» հյուրանոցում։

 

Լուսանկարը ինքը Մալախովն է հրապարակել Instagram-ի իր էջում։

«Երբ քնել էի, սպասելով #eurovision2018 մրցույթի արդյունքներին»,– գրել է Մալախովը իր լուսանկարի տակ։

 

Նկարում երևում է, թե ինչպես է Մալախովը բազմոցին հանգստանում երկու կանանց ընկերակցությամբ։ Մեկը նրա կինն է՝ Նատալյա Շկուլևան, երկրորդը՝ Արմեն Ջիգարխանյանի նախկին կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայան։

Բաժանորդները միանգամից վրդովվել են հեռուստահաղորդավարի վարքից։

«Կեղտին դրել է կողքը, ֆու, զզվելի է», «Ես հիասթափված եմ Ձեզանից», «Որքան ցած է ընկել Մալախովը»,– գրել են բաժանորդները։

 

Անդրեյ Մալախովը չի պատասխանել և առավել ևս բանավեճի մեջ չի մտել բաժանորդների հետ։ Հեռուստահաղորդավարի ընկերուհին՝ Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան նույնպես հրաժարվել է որևէ մեկնաբանությունից։