Կողոպտիչը մտել է Ռիհաննայի առանձնատուն և գիշերել է այնտեղ


Կողոպտիչը մտել է Ռիհաննայի առանձնատուն և գիշերել է այնտեղ
Մայիս 13 18:12 2018

Երբ երգչուհի Ռիհաննան եղել է Նյու-Յորքում,  26-ամյա հանցագործը որոշել է կողոպտել Լոս-Անջելեսում գտնվող նրա առանձնատունը:  Նա  մուտք է գործել տարածք,   կոտրել է   մուտքի դռան փականը,   վնասել է ազդանշանային համակարգը, տուն  մտնելով՝ մի քանի  թանկարժեք իրեր է դրել իր պայուսակի մեջ, սակայն չի դիմացել գայթակղությանը և որոշել է շրջել  ՝ ծանոթանալու  շքեղ միջավայրին:

 

Կողոպտիչին կործանել է սեփական հետաքրքրասիրությունը: Որոշ ժամանակ Ռիհաննայի տանն անցկացնելուց հետո նա որոշել է գիշերել այստեղ և վայելել հարմարավետ պայմանները, իսկ երբ առավոտյան դուրս է եկել տարածքից, նրան նկատել են հարևանությամբ բնակվողները և անմիջապես ահազանգել են ոստիկանություն: Կարճ ժամանակ անց հանցագործը ձերբակալվել է: