Նարգիզի պրոդյուսերը պատմել է նրա առողջական վիճակի մասին


Նարգիզի պրոդյուսերը պատմել է նրա առողջական վիճակի մասին
Մայիս 6 20:02 2018

Երգչուհի Նարգիզի պրոդյուսերը և մտերիմ ընկերը՝ Մաքսիմ Ֆադեեվը, հերքել է այն լուրերը, թե երգչուհին մահացու հիվանդ է: Նա հայտարարել է, որ Նարգիզի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ հիվանդության պատճառը մրսածությունն է, որը խորացել է: 

 

Ֆադեեվի խոսքերով՝ Նարգիզը   չի կարողացել   լիովին հաղթահարել հիվանդությունը, քանի որ  աշխատել է խիտ գրաֆիկով՝ առանց հանգստյան օրերի, նաև    հյուրախաղերի է մեկնել, և օրգանիզմը չի դիմացել սթրեսային վիճակին,   այդ պատճառով էլ նա դիմել է բժիշկների օգնությանը:

 

Նարգիզի «ծանր հիվանդության» մասին լուրերը տարածվել էին այն բանից հետո, երբ     հետաձգվել էին նրա մի քանի համերգները: Ֆադեեվի հայտարարությունից հետո   երկրպագուները սպասում են   երգչուհու ապաքինմանը, որը շատ մոտ է: