Դավիթ Համբարձումյանին կազատազրկեն


Դավիթ Համբարձումյանին կազատազրկեն
Նոյեմբեր 27 18:26 2026

Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է ազատազրկման։

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ և օրինական ուժ տվել Համբարձումյանին 6 տարի, 3 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտելու դատավճռին։

Հիշեցնենք՝  պաշտպանական կողմը ավելի վաղ ահազանգ էր հնչեցրել Մասիս համայնքում ընտրություններից առաջ համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի գործով նոր զարգացումների և ընտրություններին նրա մասնակցությանը հնարավոր խոչընդոտներ ստեղծելու մասին։