Բա որ Ադրբեջան չեն ծնվել, որտե՞ղ են ծնվել. Ալեն Սիմոնյանն՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին


Բա որ Ադրբեջան չեն ծնվել, որտե՞ղ են ծնվել. Ալեն Սիմոնյանն՝ արցախցիների անձնագրում Ադրբեջան գրելու մասին
Նոյեմբեր 26 14:06 2026

Արցախցիները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում, նրանք դեմ են, որ իրենց հայկական անձնագրերում որպես ծննդավայր նշվի Ադրբեջանը։

Ակցիայի ժամանակ, երբ արցախցիները տեսան Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին, ասացին՝ «գետինը մտնես», ի պատասխան՝ Սիմոնյանն արձագանքեց՝ «ես էլ եմ ձեզ շատ սիրում»։

Երբ արցախցիները բացականչեցին, որ «Արցախը Հայաստան է և վերջ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Բա դուք այստեղ ի՞նչ եք անում»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ իրենք դեմ են, որ անձնագրում որպես ծննդավայր նշվի Ադրբեջանը՝ ԱԽ քարտուղարն այսպես պատասխանեց. «Բա որտե՞ղ են ծնվել։ Էն ժամանակ, որ իրենք ծնվել են, Արցախ երկիր եղե՞լ է։ Եթե այդ մարդիկ այնտեղ են ծնվել, բա ի՞նչ պետք է գրվեր, Արցախն իրենք լուծարել են»։