«Սադրանքի չտրվել». Փաշինյանը հայտարարեց՝ Սահմանադրության նախագծի շուրջ շատ մեծ ու էական աշխատանք պետք է իրականացնել


«Սադրանքի չտրվել». Փաշինյանը հայտարարեց՝ Սահմանադրության նախագծի շուրջ շատ մեծ ու էական աշխատանք պետք է իրականացնել
Նոյեմբեր 26 12:31 2026

Սահմանադրության նախագծի շուրջ շատ մեծ ու էական աշխատանք պետք է իրականացնենք, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք պետք է այս տեքստի հիման վրա լրամշակումներ իրականացնենք, նախագիծը, իհարկե, կլրամշակվի, գաղափարները քննարկելի են, բայց լրամշակման արդյունքներում նոր Սահմանադրության տեքստը չի կարող դուրս գալ «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսությունից»,- ասաց նա։

Փաշինյանն ակնկալում է, որ պետական կառույցները ակտիվ քննարկումներ կանեն։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ ասաց, թե մոտ 400 հազար այցելու է ունեցել այն կայքը, որտեղ ներկայացված է Սահմանադրության նախագիծը։

Գալյանը քաղաքացիներին կոչ է անում սադրանքի չտրվել, անձամբ բացել ու կարդալ նախագիծը