Շատ ֆիլմեր են պետք նկարել մեր զինվորների, սպայական կազմի մասին․ Խորեն Լևոնյան


Շատ ֆիլմեր են պետք նկարել մեր զինվորների, սպայական կազմի մասին․ Խորեն Լևոնյան
Նոյեմբեր 25 22:22 2026

Լրագրողները հայտնի դերասան Խորեն Լևոնյանից հետաքրքրվեցին, թե արդյոք պատրաստվում է դատի տալ  Հանրային հեռուստաընկերությանը, արդյո՞ք մեկ անձի որոշմամբ է հեռացել հեռուստատեսությունից։ Ի պատասխան Լևոնյանն ասաց, որ չի պատրաստվում դատի տալ։  

«Արդեն մի տարի կլինի ու չեմ էլ ուզում այդ թեմային  նորից վերադառնալ, հիշեմ։ Երևի էդպես էր պետք, կարող է մի քիչ դադար է պետք։ Ես այդպես եմ նայում այս հարցին»,- նշում է Լևոնյանը։

 Անդրադառնալով «Մոնթե» ֆիլմին վերաբերող հարցին, դերասանն ասաց, որ շատ է կարևորում նման ֆիլմերի արտադրությունը։

 «Շատ կարևոր է, ինչքան շատ լինի՝ այդնքան լավ։ Նորից կկրկնվեմ՝ կարծում եմ, որ այս 20 տարվա ընթացքում,  ինչ դուրս է եկել «Մի՛ վախեցիր» ֆիլմը, ամեն անգամ ասել եմ, որ շատ-շատ ֆիլմեր են պետք նկարել մեր զինվորների, սպայական անձնակազմի, գեներալների, գնդապետների, սովորական մարդկանց մասին, ովքեր տնից վեր են կացել, գնացել են երկիրը պաշտպանելու։ Ես միշտ ասել եմ, որ իրանց մասին պետք է ֆիլմ նկարահանվի։ Վերջին  վերջին տարիներին ոնց որ մեծ շարժ կա այս առումով ու ես դրա համար միայն ուրախ եմ»,-հավելեց  նա։