Փաշինյանը «խաղում» է ԵՄ անդամակցության պրոցես եվրոպացիների հետ՝ հանուն իր իշխանությունը երկարացնելու․ Աշոտյան


Փաշինյանը «խաղում» է ԵՄ անդամակցության պրոցես եվրոպացիների հետ՝ հանուն իր իշխանությունը երկարացնելու․ Աշոտյան
Նոյեմբեր 25 20:45 2026

ԵՄ անդամակցություն, թե՞ երեք մատի կոմբինացիա։ Փաշինյանը շատ լավ է պատկերացնում, որ Հայաստանը որևէ հեռանկար Եվրոպական միության անդամակցության չունի։ Այս մասին իր էջում հրապարակած տեսանյութում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նրա խոսքով, այս պատճառով է,որ Սահմանադրության նախագծում նա չի գրել նման հոդված։

«Չի գրել նաև երկրորդ պատճառով՝ Ռուսաստանի նախագահը պահանջում է Նիկոլ Փաշինյանից անցկացնել ԵՄ անդամության հանրաքվե։ Եվ Նիկոլը կարող էր անել շուստրիություն և այս նախագծում գրեր ԵՄ անդամության մասին հոդված։ Երկուսը՝ մեկում հանրաքվե պնդեր, բայց ունենալով անգամ այս հնարավորությունը, Նիկոլ Փաշինյանը դա չարեց։Շատ պարզ պատճառով՝ նա «խաղում» է ԵՄ անդամակցության պրոցես եվրոպացիների հետ՝ հանուն իր իշխանությունը երկարացնելու»։