«Արթուր Դանիելյանի նկատմամբ տեղի ունեցողն իրավական գործընթաց անվանելը մեղք է, ու կանխատեսելիության մասին խոսելն էլ ավելորդ է»,-նման կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ խոսելով հասարակական-քաղաքական գործիչ, «Ադեկվադ» միաբանության հիմնադրի նկատմամբ իրականացվող հետապնդմանը։
Նրա գնահատմամբ, եթե ամեն ինչ լիներ օրենքի տառին համապատասխան, ապա Արթուրը մեկ վայրկյան անգամ չպիտի անցկացներ անազատության մեջ։










