Կատարում են ոչ միայն Ալիևի պահանջը, նաև ֆյnւրերը որոշել է՝ ինքն է ազգի պապան, բայց ինքը դա չի տեսնի. Գեղամ Մանուկյան


Կատարում են ոչ միայն Ալիևի պահանջը, նաև ֆյnւրերը որոշել է՝ ինքն է ազգի պապան, բայց ինքը դա չի տեսնի. Գեղամ Մանուկյան
Նոյեմբեր 24 23:10 2026

«Այս սահմանադրության սաղմն արդեն իսկ մեռած է, այս սահմանադրության սաղմի մայրը Հայաստանը չէր, հայ չէր, հստակ էր՝ իրականում Ադրբեջանի, Ալիևի պահանջն էր»,- դատարանի բակում լրագրողներին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ 

Նա նշեց, որ վերջին 1-1.5  ամսում իշխանության ներկայացուցիչներն, այդ թվում Արարատ Միրզոյանը հայտարարում էին Ադրբեջանի հետ փաստաթուղթ չի ստորագրվի, քանի որ Ադրբեջանն ասում է՝ մինչև չփոխեք սահմանադրությունը։ 

«Երեկվանից պարզ դարձավ, որ կատարում են ոչ միայն Ալիևի պահանջը, ձեռքի հետ Փաշինյանը փորձել է  ամբողջությամբ վերաձևել իշխանությունը, ֆյուրերը որոշել է՝ ինքն է ազգի պապան, բայց ինքը դա չի տեսնի, քանի որ խորհրդարանական ընտրություններում քաղաքացին չտվեց իշխանությանը Սահմանադրությունը փոխելու մանդատ, բայց ընդդիմությանը տվեց այնքան մանդատ, որ կարողանա պատնեշ կանգնել ընդդեմ ալիևյան սահմանադրության ընդունման և ընդդիմությունն իր այդ առաքելությունը կատարելու է մինչև վերջ»,- ասաց Գեղամ Մանուկյանը։ 

Նա նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի են ունենում, երբ լուծարվում է խորհրադարանը. «Խորհրդարանի լուծարման առաջին քայլը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է։ Կտա հրաժարական,  դրանից հետո կխոսենք»։