Աբրահամյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել 11-րդ երեխան


Աբրահամյանների ընտանիքում լույս աշխարհ է եկել 11-րդ երեխան
Նոյեմբեր 24 21:08 2026

Աբրահամյանների ընտանիքում լույս աշխարհէ  եկել 11-րդ երեխան։ Երևանյան ԲԿ-ներից մեկում ծնված փոքրիկ Էլիզաբեթը նրանց 10-րդ աղջիկն է։ Փոքրիկը ծնվել է 4 կգ քաշով և 52 սմ հասակով: Էլիզաբեթի լույս աշխարհ գալուն ընտանիքի բոլոր անդամներն առանձնակի ուրախությամբ ու անհամբերությամբ են սպասել։

Հղիության մասին ուրախ լուրն ամուսնուն հայտնելու համար փոքրիկի մայրիկը՝ Վարսենիկ Աբրահամյանը, հատուկ օր էր ընտրել՝ իրենց ամուսնության 18-րդ տարեդարձը։

«Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, ծնողները երբեք երեխաների միջև սեռով պայմանավորված տարբերություն չեն դրել։ Նրանց համար յուրաքանչյուր զավակ իր բնավորությամբ ու առանձնահատկություններով յուրահատուկ անհատականություն է։

Իսկ փոքրիկի անվան ընտրությունն իր գեղեցիկ պատմությունն ունի։ Երեխաների մի մասն ու հայրիկը ցանկանում էին փոքրիկին Էլիզաբեթ անվանել, մյուսները՝ Ադել։ Ընտանեկան քննարկումները շարունակվել են նաև ծննդատանը՝ երեխայի ծնվելուց հետո։ Ի վերջո, փոքրիկը ստացել է Էլիզաբեթ անունը։