«Նիկոլի բերած «բարենորոգված սահմանադրությունը շատ նման է 150 տարի առաջ Սան Ստեֆանոյից հետո Բեռլինում հայերին պարտադրված «բարենորոգմանը»,- ֆեյբուքյան եթերում ասաց Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը։
Նա նշեց, որ այդ մասին գրել է հայ մեծանուն գրող Պարույր Սևակն իր «Անլռելի զանգագատուն» ստեղծագործության մեջ;
«Ահա կարկիր սուլթանն իսկապես,
Ջուր դարձած հայի արյունի գետով,
Հայոց անջրդի հողն էր ոռոգում և այդ էր կոչվում բարենորոգում, այս նույն Բեռլինի 61 կետով;
Նորից մոլեգնեց մահվան հարսանիք,
Եվ Պոլսից մինչև պատժված Սասուն՝
Հայոց աշխարհի ամե՜ն մի մասում
Անբան անասուն դառնալը թվաց մի մե՜ծ արժանիք.
Թող կթե՛ն, շորթե՛ն,
Միայն... չմորթե՜ն,
Միայն... չմորթե՜ն...»;
Կարմիր սուլթանները չեն փոխվել։ Այ եթե մենք չփոխվենք և շարունակենք մեզ պահել անբան անասունի նման՝ մեզ սկսզբից կկթեն, կշորթեն, հետո հաստատ կմորթեն; Սա է ձեր բերած «բարենորոգված» սահմանակդրության արդյունքը լինելու»,- ասաց Մխիթարյանը։










