Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկnւմ. հայտարարություն


Գրանցվել է խոզերի մեծ քանակի անկnւմ. հայտարարություն
Նոյեմբեր 23 23:14 2026

Արմավիրի մարզի Լենուղի գյուղում (ժողովրդին հայտնի նաև որպես 6-րդ սովխոզ կամ ՄԱՊ-ի գյուղ) գրանցվել է խոզերի մեծ քանակի անկում, այս մասին հայտարարություն է տարածել Հայկական խոզաբույծների միությունը։

 

 

​«Արդեն երեք օր է, ինչ պետական մարմինների ներկայացուցիչներն այցելել են համայնք, վերցրել են անհրաժեշտ նմուշները՝ լաբորատոր փորձաքննության համար, սակայն մինչ այս պահը որևէ պաշտոնական պատասխան և հստակ ուղղորդում չկա։ Այս անորոշությունն ու հապաղումը ուղղակի սպառնալիք են ամբողջ մարզի և հանրապետության խոզաբուծության համար։

 

​Մենք շարունակում ենք ճշտել տեղեկությունները տեղում, բայց մինչ պատկան մարմինները կհրապարակեն փորձաքննության արդյունքները, հորդորում ենք բոլոր ֆերմերներին անհապաղ անցնել արտակարգ զգոնության ռեժիմի»,-նշված է հայտարարության մեջ։