Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը ողջ Հարավային Կովկասի բարգավաճման գործոններից մեկն է, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` անդրադառնալով Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպմանը:
Զախարովան նաև նշել է, որ Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը սկսվել է Մոսկվայի աջակցությամբ և միջնորդությամբ։
«Ու թեև հայկական ու ադրբեջանական կողմերը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել, ռուսական կողմը նախկինի պես պատրաստ է աջակցելու, եթե նրա ջանքերը պահանջված լինեն»` հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։










