«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն անդրադարձել է երեխային ավտոբուսից իջեցնելու միջադեպին։
Հայտարարությունում ասվում է․
«Անչափահաս երեխային ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ հանրային տրանսպորտից իջեցնելու դեպքի առնչությամբ տեղեկացնում ենք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի պատասխանատուներն արդեն տեղյակ են միջադեպից։
Դեպքի բոլոր հանգամանքները մանրամասն ուսումնասիրելուց հետո ընկերությունը հանդես կգա պաշտոնական պարզաբանմամբ»։
Հիշեցնենք, որ հսկիչը ավտոբուսից իջեցրել էր 13 տարեկան երեխային ու թողել մենակ՝ փողոցում։










