ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ»


ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել․ «Հրապարակ»
Նոյեմբեր 11 09:10 2026

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու նոյեմբերի 10-11-ին կայանալիք «Ինքնիշխանությունից դեպի համագործակցություն» Փարիզի 9-րդ խաղաղության համաժողովին:

 

Փարիզից նա ուղիղ կմեկնի Անթալիա՝ COP31-ին մասնակցելու, եւ բաց կթողնի ՀԱՊԿ գագաթնաժողովը, որը նույն օրերին տեղի է ունենալու Մոսկվայում։

 
 

Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ընտրության հարցում ՀՀ իշխանությունները կողմնորոշվում են հօգուտ վերջինի, անգամ փորձում են սադրել ՌԴ-ին, որ Հայաստանին իրենք դուրս թողնեն ՀԱՊԿ-ից։ Սակայն ՌԴ-ն կոնտրքայլ է մտածել` ոչ թե հանելու են Հայաստանին, այլ որոշում կկայացվի «ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու» մասին՝ այդպիսով վերջնական որոշումը թողնելով Փաշինյանին։

Օգոստոսի վերջին Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը մտադիր չէ ակտիվացնել իր աշխատանքը ՀԱՊԿ-ում։ «Ես շատ ուրախ կլինեի, եթե կազմակերպությունը որոշեր հեռացնել Հայաստանի Հանրապետությունը։ Առնվազն մենք կազատվենք դուրս գալու կամ դուրս չգալու դիլեմայից»,- նշել էր նա։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում