Շուրջ 24 տոկոսը երկրում անվտանգային խնդիրներ է տեսնում. Հարցում


Շուրջ 24 տոկոսը երկրում անվտանգային խնդիրներ է տեսնում. Հարցում
Նոյեմբեր 6 14:20 2026

«GALLUP»-ը հրապարակել է Հայաստանում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը 1001 քաղաքացիների շրջանում հեռախոսային հարցման արդյունքները։ 

«Որքանո՞վ եք Ձեզ անվտանգ զգում Ձեր բնակավայրում՝ գյուղում, քաղաքում կամ թաղամասում» հարցին հարցվածները պատասխանել են հետևյալ կերպ.

Դժվարանում եմ պատասխանել- 0.6%
Ընդհանրապես անվտանգ չեմ զգում - 15.3%
Ավելի շուտ անվտանգ չեմ զգում - 9.0%
Ավելի շուտ անվտանգ եմ զգում - 20 %
Լիովին անվտանգ եմ զգում - 55.1%։