ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հերթական շինծու քրեական գործով դատական նիստից հետո կարճ պատասխանել է լրագրողների հարցերին։
ՀՀ երրորդ նախագահին խնդրել են դիրքորոշում հայտնել երեկ 12 ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարության վերաբերյալ, որով համատեղ պայքարի մեկնարկ է տրվում Հայաստանին պարտադրվող զիջումների և Ադրբեջանի թելադրած սահմանադրական փոփոխությունների դեմ։
Սերժ Սարգսյանը ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիայի առնչությամբ նշել է․
«Ճիշտ ճանապարհ է»։
Նա հավելել է նաև՝ տեսնենք՝ ինչպես կընթանան զարգացումները։










