Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ)


Մայրը մահացած էր, տատիկ-պապիկի հետ էր ապրում. Երևանում պատուհանից ցած ընկած 5-ամյա տղան մահացել է (տեսանյութ)
Նոյեմբեր 5 11:59 2026

 

Երևանում 3–րդ հարկից վայր ընկած և մահացած 5 տարեկան երեխան ապրում էր տատիկի, պապիկի և քեռու հետ, մայրը մահացել է։ Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում պատմեցին շենքի բնակիչները։

 

«Շատ ուշադիր մարդիկ են, Դե պատկերացրեք, որ մայրը մահացել է, ո՞նց կպահեն այդ երեխային։ Մեկը մեկից ուշադիր էին, ամբողջ օրը այդ երեխայով էին զբաղված։ Շատ լավ ընտանիք են։