« Իշխանությունը Սամվել Կարապետյանին կալանքի տանելով՝ մեր վրա, մեր ժողովրդի ընդդիմադիր հատվածի վրա փորձում են ազդեցություն ունենալ։ Սա ոչ միայն մի մարդու դեմ է, այլ ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդի միջոցով փորձում է Հայաստանի 50 +1 % ընդդիմադիրներին ցույց տալ,որ ինքը կարողանում է երկրում կառավարել իրավիճակը։ Ինքը կարողանալու է մեզ այնպես անել, որ ձեն չհանենք իր արած մութ գործերի համար»,- այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նա ընդգծեց, որ ներկայացնում է Հայաստանի ժողովրդի մեծ մասը, ընդդիմադիր հայերին։
«Մեր այն հայրենակիցներին, ովքեր ճնշման տակ ստիպված են եղել գնալ ընտրատեղամաս և կատարել այն ընտրությունը, որը չէին ուզում, այսինքն՝ այս իշխանությանը, աշխատանքի ճնշումով կամ այլ։ Մենք ներկայացնում ենք մեր ժողովրդի մեծամասնությունը, որոնց ուզում են ասել ՝ «նստե՛ք տեղներդ», որ ժողովուրդը նստի տեղները, իրանք իրանց մութ գործերը անեն, բայց ժողովուրդը չի նստելու»,- ասաց նա։
Կարապետյանը նաև շեշտեց, որ ամենայն հավանակությամբ Սամվել Կարապետյանին կալանքի կտանեն։
«Վստահ եմ, որ իրենց ծրագիրը ինչպես եկեղեցու, այնպես էլ այս դեպքում, չի՛ աշխատելու։ Ազգային ժողովի պատգամավորները պետք է պինդ լինեն, վստահ լինեն, որ ինչ ասես՝ կարող է լինել»,- ավելացրեց Կարապետյանը։
Միևնույն ժամանակ պատգամավորը հայտնեց, որ երկու ժամ հետո կհայտնեց հատուկ միջոցառման մասին։
« Այդ միջոցառումը հավաք չի, այլ միջոցառում է, որի մասին մենք մեդիայով կներկայացնենք։Ինչը կարևոր քայլ է լինելու ապագայում»։










