Abcmedia.am-ը գրում է․
Ուշի գյուղի մոտ ողբերգական վթարի մյուս զոհերը Նարինեն ու Հովհաննեսն են, նրանք նշանադրվել էին երեք ամիս առաջ։ Նարինեն Տաշիրից էր, աշխատում էր բանկում։ ABC Media-ին պատմել է Տաշիրի բնակիչներից մեկը։
«Ես ու Նարինեն նույն քաղաքում էինք ապրում, մեր մանկությունը միասին է անցել։ Հետո մենք տեղափոխվեցինք։ Եղբայրը` Վլադը, 44-օրյա պատերազմի մասնակից է, անհետ կորած էր, լուր չկար։ Փառք Աստծո, ավելի ուշ գտնվեց ողջ ու առողջ։ Նարինեն Երևանի բանկերից մեկում էր աշխատում, այդ օրը նշանածի հետ Երևան էին գալիս»,-ասաց Նարինեի համաքաղաքացին։
Հիշեցնենք, որ երեկ ողբերգական վթար է տեղի ունեցել Ուշիի ոլորաններին։ 4 մեքենայի բախման հետևանքով զոհվել է 9 մարդ, վիրավորվել են 3-ը։










