Իշխող ուժի անկեղծությունը մի uшրuափելի իրականության մասին է վերահաստատում. Աբրահամյան


Իշխող ուժի անկեղծությունը մի uшրuափելի իրականության մասին է վերահաստատում. Աբրահամյան
Նոյեմբեր 3 17:21 2026

«Ադրբեջանական պահանջներով առաջնորդվող փաշինյանական իշխանությունը, ով ՀՀ փրկությունը տեսնում էր Ադրբեջանի հետ ամեն գնով «խաղաղության» պայմանագիր կնքելով, հիմա էլ ԱԺ-ում ասում է, որ չգիտի, թե արդյոք Բաքվի հետ պայմանագրի կնքումը լիարժեք խաղաղություն կապահովի, նաև ավելացնում, որ դա լեգիտիմ հարցադրումն է, որի հետևից գնալու են»,- նշել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։ 

Ըստ նրա, իշխող ուժի անկեղծությունը մի սարսափելի իրականության մասին է վերահաստատում:

«Այն, ինչ զիջվել է Ադրբեջանին, դեռ ոչ մի երաշխիք չի ապահովել, որ Ադրբեջանը հետ կկանգնի խնդիրները պատերազմի ճանապարհով լուծելու կամ նոր զիջումներ պարտադրելու օրակարգից:

 

Չի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունն ուղիղ կապված է Բաքվի՝ վերջին շրջանում ակնհայտ կոշտացող դիրքորոշումներից և առաջ բերվող նոր պահանջներից»,- գրել է Տ.Աբրահամյանը։