Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վճռել է պարտավորեցնել բլոգեր Ռոման Բաղդասարյանին հերքել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի մասին տարածած սուտ տեղեկությունները և ներողություն խնդրել։
Դատարանի վճռով՝ բլոգերը տարածած սուտ տեղեկությունները պետք է հերքի իր ֆեյսբուքյան պաշտոնական էջի կամ ՀՀ ողջ տարածքում տարածվող առնվազն 5000 տպաքանակ ունեցող տպագիր մամուլի միջոցով՝ տեղադրելով դատարանի նախանշած տեքստը զրպարտություն տարածելու և ներողություն խնդրելու բովանդակությամբ։










