Բանակում երբեմն ինքնասպանության են դիմում, քան որ որոշակի սեկտայի են հարում, այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
«Դեպքեր ունենք, երբ անձը հակված է ինքնասպանության, քարոզում են ինքնասպանության։ Վերջին օրինակով՝ անձի վրա դաջվածքներ կան, մասնագետները, հոգեբաններն ասում են, որ ինքնասպանության հակված անձինք են նման դաջվածք անում»,- նշեց ՔԿ նախագահը։
Նա ասաց, որ այս հարցը ազգային անվտանգության հարց է, այս դեպքով դիմել է ԱԱԾ տնօրենին, պրոցեսներ կսկսեն, առաջիկայում հանրությունը բացահայտումներին իրազեկ կլինի։
«Այսպիսի մի քանի դեպքեր կան»,- հավելեց ՔԿ նախագահը։










