«ԱԺ-ն դարձրել են փողոցային մակարդակի ինչ-որ մի տարածք»․ Գառնիկ Դավթյան


«ԱԺ-ն դարձրել են փողոցային մակարդակի ինչ-որ մի տարածք»․ Գառնիկ Դավթյան
Հոկտեմբեր 29 17:33 2026

«Ազգային ժողովը դարձրել են փողոցային մակարդակի ինչ-որ մի տարածք։ Մեկը՝ աթոռին նստած, պաշտոն զբաղեցնող մարդ, աթոռ ա վերցնում, գալիս»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դավթյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին։
     Լրագրողի դիտարկմանը, որ իշխանականներն ասում են՝ դուք սադրեցիք, առաջինը հարվածեցիք՝ ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց․ «Ես հայ տղամարդ եմ, ով ունի արժանապատվություն, և երբ լինում է վիրավորական արտահայտություն իմ անձի կամ իմ թիմակիցների, կամ առհասարակ մեր արժանապատվության մասով՝ մարդը պատասխան պիտի ստանա։ Լավ ենք արել, սա իրավիճակ է, որի հետ հաշվի ենք նստում»։