Ամեն ինչ չեմ կարող այս ամբիոնից ասել, այլ երկրների անուններ պետք է տամ, նրանց վատ դրության մեջ դնեմ. նախարարը՝ գերիներին վերադարձնելու շուրջ տարվող աշխատանքների մասին


Ամեն ինչ չեմ կարող այս ամբիոնից ասել, այլ երկրների անուններ պետք է տամ, նրանց վատ դրության մեջ դնեմ. նախարարը՝ գերիներին վերադարձնելու շուրջ տարվող աշխատանքների մասին
Հոկտեմբեր 28 17:23 2026

ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը ասաց, որ չի սիրում անդադար խոսել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձնելու շուրջ իրականացվող աշխատանքներից. «Ու՞մ են պետք քո ջանքերը, եթե արդյունքը չի ստացվում։ Արդյունքը շատ կոնկրետ է՝ պահվող անձինք ազատ արձակվո՞ւմ են, թե՞ չէ»։

Նախարարն ասաց, որ գերիների վերջին խմբի ազատ արձակումից հետո շատ աշխատանքներ են տարվել, որոշ բաներ չի ցանկանում ամբիոնից ասել, որովհետև այլ երկրների անուններ պետք է տա, նրանց կդնի վատ դրության մեջ. «Կվնասեմ այդ երկրների հետ ունեցած մեր կապերը»։

«Ասում են՝ դիմեք երրորդ երկրի, դիցուք, Մադագասկարին, Մադագասկարը գնա, այցելի հայ գերիներին։ Իրենք դա գիտեն, մենք չգիտե՞նք, կապեր չունե՞նք. դիմել ենք, չի ստացվում»,-նշեց Միրզոյանը՝ դիմելով ընդդիմությանը։