Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)


Ադրբեջանն ինչ ուզել է հայկական կողմից, ստացել է՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ. միակողմանի զիջումները պետք է դադարեցնել. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
Հոկտեմբեր 28 15:09 2026

Ընդունելի չէ, որ Ադրբեջանը ստանա անխոչընդոտ ճանապարհ, բայց խաղաղության պայմանագիրը կնքված չլինի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այս իրավիճակը ադրբեջանցիներին հնարավորություն է տալիս նոր նախապայմաններ առաջ բերել։ Սա, փաստացի, խաղաղություն չէ, սրանք զիջումներ են՝ առանց խաղաղության»,- նշեց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հասկացել է՝ ինչ ուզել են հայկական կողմից, ստացել են՝ Արցախից մինչև Գորիս-Կապան ճանապարհ։

«Միակողմանի զիջումները պետք է դադարեցնել»,- ընդգծեց  «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղարը։