Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով զոհվել է շուրջ 50 մարդ։
Ողբերգությունը տեղի է ունեցել այսօր։ Տոլեդո նահանգում՝ Ուրդա բնակավայրի մոտ, Renfe գնացքը բախվել է Մադրիդից Սևիլիա ուղևորվող Iryo գնացքին։
Բախումից անմիջապես հետո մի քանի վագոն շրջվել է և դուրս եկել ռելսերից։
Ներկայումս Իսպանիայի հարավում երկաթուղային հաղորդակցությունը դադարեցված է։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ զոհվել է 46 մարդ։










