Այսօր ԱԺ-ում Գարիկ Սարգսյանը խոսել է Մեղրիի հանձնումից և որոշել է հիշատակել ՀՀ երրորդ նախագահին, որպեսզի երկար չխոսեմ, մեջբերելու եմ ձեր համար ամենակարևոր, ամենավստահելի աղբյուրի հորը՝ Հեյդար Ալիևին։ Այս մասին հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ Հայկ Մամիջանյանը:Հեյդար Ալիևը ժամանակին ասել է, որ Սերժ Սարգսյանն իրեն ասել է, որ եթե Ադրբեջանի կեսն էլ տաս, ես Մեղրին չեմ տա։ Այնպես որ՝ Մեղրիում կոկորդիլոսներ չկան, պետք չի խոսել ինչ-որ բանից, ինչից ոչինչ չես հասկանում»,-նշել է նա։










