Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»


Արևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»
Հոկտեմբեր 23 09:02 2026

«Հրապարակ» թերթը գրում է.  Հայ-ռուսական «եղբայրության» մասին ՀՀ իշխանության ներկայացուցիչների եւ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարությունները հարուցել են Արեւմուտքի զայրույթը:

 

Փաշինյանի արեւմտյան հովանավորների մոտ մտահոգություն է առաջացել, որ Հայաստանի ղեկավարն աշխարհաքաղաքական վեկտորի շրջադարձ է անում եւ նորից կարող է վերադառնալ Ռուսաստանի գիրկը, ինչպես արել է բազմիցս, երբ Ռուսաստանից ազդակներ է ստացել։ Նաեւ սրանով են պայմանավորված արեւմտյան ՀԿ-ների եւ փորձագետների վերջին օրերի ակտիվացումն ու ՀՀ իշխանության հասցեին ուղղված քննադատությունը։ Այս խմբի մեջ տարբեր անձինք կան, իհարկե։ Առաջամարտիկներից մեկը կարծես Դանիել Իոաննիսյանն է, որը սկսել է խոսել ընդդիմությունից մանդատներ գողանալու, ՔՊ տասովշչիկների եւ այլ երեւույթների մասին, որոնք ակնհայտ են դարձնում հունիսի 7-ին ընտրված իշխանության ոչ լեգիտիմ լինելը։ Իսկ Արթուր Սաքունցը երեկ հայտարարեց, որ ընտրությունների արդյունքների չեղարկման արդյունքում ընտրելու հնարավորությունից զրկված անձանց իրավունքներն են պաշտպանելու՝ ընդհուպ մինչեւ Եվրադատարան։ Արդեն դիմողներ ունեն։