Հոկտեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։50-ի Արարատի մարզի բնակիչ 46-ամյա տղամարդը ոստիկաններին հայտնել, որ անհայտ անձը հարձակվել է իրենց տան վրա, և որ հանցագործը տարածքում է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգած տղամարդու կինը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 20։50-ի սահմաններում անհայտ անձը, օգտվելով իրենց սենյակի դուռը բաց լինելու հանգամանքից, ներս է մտել սենյակ, ցուցադրել իր սեռական օրգանները, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ, որից հետո հարձակվել է իր վրա, աթոռով հարվածել իրեն, կծել մատը, կոտրել հեռուստացույցն ու պահարանը և դիմել փախուստի։
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։










