Ստեփանավանի բնակիչները իրենց պատասխանը կտան այս ամենին. Արթուր Միքայելյան


Ստեփանավանի բնակիչները իրենց պատասխանը կտան այս ամենին. Արթուր Միքայելյան
Հոկտեմբեր 21 21:42 2026

Ընտրություններից առաջ ամեն անգամ նույն սցենարն է կրկնվում, իշխանությունը վախենում է պարտվելուց և սկսում է ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալությունները, լրագրողների հետ զրույցում ասաց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը՝ ընդգծելով՝ քաղաքական ռեպրեսիաներից իրենք չեն ընկճվում։

«Ինչ վերաբերում է Ստեփանավանի բնակիչների արձագանքին, վստահ եմ՝ նրանք իրենց պատասխանը կտան այս ամենին»,- ասաց Միքայելյանը։

Ստեփանավանի՝ «Ուժեղ Հայաստան»-ի  համայնքապետի թեկնածուին առաջադրված «ընտրակաշառքի» մեղադրանքը Միքայելյանն  անհեթեթեթություն որակեց․

«Տեսանյութում պատկերված անձինք ավագանու անդամներ և կուսակցության անդամներ են։ Ինչպե՞ս կարող է մարդն ընտրակաշառք տալ իր կուսակցության ավագանու անդամին՝  ինքն իր օգտին քվեարկելու համար, այս ամենը աբսուրդի ժանրից է»։