Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են գործում. Ռուբեն Մխիթարյան


Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են գործում. Ռուբեն Մխիթարյան
Հոկտեմբեր 21 20:51 2026

«Ստեփանավանի ընտրությունների հետ կապված  իշխանությունները և ՔՊ-ականները երկար ժամանակ է՝ անհանգստություն ու վախեր են ցուցաբերում։  Ցայտնոտի մասին են վկայում իշխանական պատգամավորների շարունակական ներկայությունն այնտեղ և այլ քայլերը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած ձերբակալություններին։

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակում գաղտնի  տեղադրված տեսախցիկի առնչությամբ Մխիթարյանն ընդգծեց՝ լուրջ իրավական խնդիր է։

«Եկեք չմոռանանք, որ իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են գործում»,- ասաց Մխիթարյանն՝ անդրադառնալով Ստեփանավանի համայնքապետի իրենց թեկնածուին առաջադրված «ընտրակաշառքի» մեղադրանքին։

Նշեց՝ ընտրակաշառքն իրենց քաղաքական թիմի գործելաոճը չէ։