«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։ Այս մասին հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
«2026 թվականի սեպտեմբերի 8-ին նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամսով։ Այս որոշման դեմ Անդրանիկ Թևանյանի պաշտպանական թիմը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան»,- նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Թևանյանը կալանավորվել է մայիսի 23-ին լրտեսության և պետական դավաճանության մեղադրանքով։










