Ստեփանավանում քրեական վարույթի շրջանակում իրականացված խուզարկություններից ու վարութային այլ գործողություններից հետո ձերբակալվել է 14 անձ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել է 14 անձ։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք՝ «Ուժեղ հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քիչ առաջ հայտնել էր, որ վաղ առավոտից համատարած խուզարկություններ ու ձերբակալություններ են Ստեփանավանի տարածաշրջանում «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում:
Հիշեցնենք նաև, որ Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այստեղ համայնքապետի թեկնածու է առաջադրել Արսեն Գևորգյանին։










