Փաստացի, Նիկոլ Փաշինյանը գրում է, որ Հայաստանում գոյություն չունի դատաիրավական համակարգ․ այդ ամենին փոխարինում է ինքը․ Հակոբ Բադալյան


Փաստացի, Նիկոլ Փաշինյանը գրում է, որ Հայաստանում գոյություն չունի դատաիրավական համակարգ․ այդ ամենին փոխարինում է ինքը․ Հակոբ Բադալյան
Հոկտեմբեր 19 23:55 2026

Նիկոլ Փաշինյանը գրում է․ «ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ, nikolpashinyan@gmail. com էլ. փոստի հասցեով։ Հրապարակային պարտավորվում եմ. ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի»։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Փաստացի, Նիկոլ Փաշինյանը գրում է, որ Հայաստանում գոյություն չունի դատաիրավական համակարգ։ Այդ ամենին փոխարինում է ինքը։ Այդ դեպքում պարզապես պետք է մի քանի բան էլ անել՝ լուծարել այդ հաստատությունները, ինչի շնորհիվ հնարավոր կլինի խնայել միլիարդավոր դրամներ, նաեւ էապես բեռնաթափել Երեւանը»,-նշել է նա։