Հրազդանի ավագ անտառապետն անտառում հայտնաբերել է ՌԴ 22-ամյա քաղաքացու մարմինը


Հրազդանի ավագ անտառապետն անտառում հայտնաբերել է ՌԴ 22-ամյա քաղաքացու մարմինը
Հոկտեմբեր 19 22:10 2026

 Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժին է ահազանգել Ս. Մ.-ն և հայտնել, որ Աղվերանի անտառում ծառից կախված դի է հայտնաբերել։

«Նշված հասցե է մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ Արզական-Աղվերան լեռնային նստավայր կոչվող տարածքում՝ անտառային հատվածում, հայտնաբերվել է Ռուսաստանի դաշնության քաղաքացի 22-ամյա Բոգդան Ս.-ի դին։Դեպքի մասին ոստիկանության Չարենցավանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ոստիկանություն ահազանգած Ս. Մ.-ն աշխատում է «Հայանտառ» ընկերության Հրազդանի ավագ անտառապետ»,-հայտնում է shamshyan.com-ը։