Արցախցիներին COP 17-ում տաղավար չեն տրամադրել․ Արտակ Բեգլարյանն է մանրամասներ հայտնում


Արցախցիներին COP 17-ում տաղավար չեն տրամադրել․ Արտակ Բեգլարյանն է մանրամասներ հայտնում
Հոկտեմբեր 19 20:33 2026

Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել, «Սպուտնիկ Արմենիա»-ին ասել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Մեր կազմակերպությունը` «Արցախի միությունը», ֆորմալ ընթացակարգով դիմեց, որ կանաչ գոտում տաղավար ունենանք` որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և ներկայացնենք Արցախի ժողովրդի հետ կապված հարցերը, Արցախի կենսաբազմազանությունը, ինչպես COP17-ն է ենթադրում։ Իրենք մերժեցին, տաղավար չտրամադրեցին։ Հիմա կարող են տարբեր պատճառաբանություններ բերել, որ ուրիշներին էլ են մերժել և այլն, բայց փաստացի մենք այդ հնարավորությունը չենք ունեցել»,- ասել է Բեգլարյանը։

«Արցախի միության» դիմումը մերժվել է առանց որևէ պատճառաբանության։ Առցանց ընթացակարգով լրացված դիմումի պատասխանում նշված է եղել միայն, որ տաղավար չի տրամադրվում։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում