Նրանք չգիտեին, որ հայրենիքն ու պետությունը դավաճանված էր․ Ղազարյան


Նրանք չգիտեին, որ հայրենիքն ու պետությունը դավաճանված էր․ Ղազարյան
Հոկտեմբեր 19 19:05 2026

 Աժ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը գրում է․

«2020 թվականի հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի Դաշնության նախագահն առաջարկ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին` դադարեցնելու ռազմական գործողությունները, որը մերժվել է վերջինիս կողմից։ Այդ ժամանակ Շուշին դեռ հայկական էր, ադրբեջանցիներն ունեին ոչ մեծ առաջխաղացում։ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին պատերազմի ժամանակ հրավիրվել է Անվտանգության խորհրդի վերջին նիստը, որից հետո մինչև նոյեմբերի 9-ը Նիկոլ Փաշինյանը փաստացի բոլոր որոշումները կայացրել է միայնակ։

հ.Գ. Վեց տարի առաջ այս օրերին հարյուրավոր մարդիկ էին զոհվում։ Իրենց թվում էր, որ զոհվում են հայրենիքը պաշտպանելու համար։ Նրանք չգիտեին, որ հայրենիքն ու պետությունը դավաճանված էր»։