Կարծում եմ, որ կարելի է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նախաձեռնված «3+3» ձևաչափի առաջիկա հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ այնուհետև հաջորդը՝ Երևանում: Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Կուզեի կհիշատակեի ևս մեկ նախագիծ, ոչ թե նախագիծ, ավելի ճիշտ, այլ ձևաչափ, որը նախաձեռնվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. դա 3+3 ձևաչափն է: Մենք հավաքվել ենք մի քանի անգամ և հիմա սպասում ենք, թե երբ կպայմանավորվեն Հայաստանն ու Ադրբեջանը այն մասին, թե ով է հաջորդը ընդունելու Հարավկովկասյան երեք երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Հայաստանի և նրանց երեք մեծ հարևանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:
Ես կարծում եմ, որ կարելի է առաջիկա հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ այնուհետև հաջորդը՝ Երևանում: Դա ճիշտ կլիներ: Բայց ես ինչու եմ հիշատակում այս ձևաչափի մասին, այն իրականում համապարփակ է, այն նվիրված չէ ինչ-որ մեկ նախագծի, որը ծրագրվում է իրականացնել արտատարածաշրջանային համատեքստում: Ուստի «3 + 3» ձևաչափը, ևս մեկ անգամ ընդգծեմ, որն առաջարկվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, մենք ակտիվորեն աջակցում ենք»,- ասել է Լավրովը:










