«Երևի Ադրբեջանում մտածում են էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից». ՔՊ-ականը դեմ է, որ Շաքի մտած ադրբեջանցու դեպքով «շուխուր են անում»


«Երևի Ադրբեջանում մտածում են էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայաստանը թպրտում ա վախից». ՔՊ-ականը դեմ է, որ Շաքի մտած ադրբեջանցու դեպքով «շուխուր են անում»
Հոկտեմբեր 12 17:10 2026

ՔՊ-ական պատգամավոր Սասուն Միքայելյանը կոչ է անում աղմուկ չանել Շաքի մտած ադրբեջանցու դեպքով։

«Հերիք է, մի հատ խփնված ադրբեջանցի է մտել գյուղ, մենք բարձր ամբիոնից այնպես շուխուր ենք սարքել»,- ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ականը։

Ըստ ՔՊ-ականի՝ հիմա երևի Ադրբեջանում մտածում են «էս կտցրուկն գնացել ա, սաղ Հայասանը թպրտում ա վախից»։

Միքայելյանն ասաց, որ պետք է հետևողական լինել, որովհետև «սահման խախտելը լուրջ բան է»։