Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան


Ադրբեջանցուն վնասազերծած Շաքիի բնակչուհուն հանձնվել է «Մայր հերոսուհի» շքանշան
Հոկտեմբեր 9 21:17 2026

Իր երեխաներին սպառնացող ադրբեջանցուն վնասազերծած` Շաքիի բնակչուհի Անի Ավետիսյանին «Մայր հերոսուհի» շքանշան են հանձնել։

Հիշեցնենք, որ Անի Ավետիսյանը վնասվածքներ է ստացել իր իսկ տանը՝ հայ-ադրբեջանական սահմնաը հատած զինված ադրբեջանցի զինծառայողի կրակոցից։ Երեկ քույրը լրագրողներին պատմել էր, որ առաջինը երեխաներն են տուն հասել դպրոցից ու տեսել են հյուրասենյակում զինված ադրբեջանցի է պառկած։ Զինծառայողը պատանդ է վերցրել երեխաներին, իսկ մայրը նրանց պաշտպանելիս կորցրել է ձախ ձեռքի 3 մատները:

Անիի քույրը՝ Արփին երեկ լրագրողներին պատմել է, որ ադրբեջանցուն առաջինը տեսել են կնոջ դպրոցական երկու երեխաները: Դպրոցից վերադարձառնալիս հեռախոսով խոսելիս են եղել ծնողների հետ, երբ կոտրված են հայտնաբերել իրենց տան կողպքերը, ապա մտել են հյուրասենյակ ու տեսել այնտեղ ադրբեջանցի զինվոր Նասիմ Մուսաևին, հասցրել են գոռգոռալ ու մորն օգնության կանչել, բայց ադրբեջանցին նրանց ձեռքից խլել է հեռախոսը: Քանի որ հեռախոսը միացրած է եղել, Անին լսել է գոռգոռոցները։

Նա մեքենայով արագ հասել է տուն և երբ տեսել է, որ ադրբեջանցին զենքն ուղղել է երեխաների ուղղությամբ, ձեռքով փորձել է փակել ինքնաձիգը, ադրբեջանցին կրակել է, ինչի հետևանքով կտրվել են Անիի ձախ ձեռքի երեք մատները: Ադրբեջանցին փորձել է լիցքավորել ինքնաձիգն ու այդ ընթացքում վիրավոր Անին դանակով դիմել է ինքնապաշտպանության ու մի քանի հարված հասցրել ադրբեջանցուն: Ապա ադրբեջացին հարվածներ է հասցրել կնոջը, ինչի հետևանքով Անին ուշագնաց է եղել: